ՄՕԿ-ը մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble ընկերության հետ
Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble / P&G / ընկերության հետ: Նրանց գործընկերությունը սկսվել է 2010թ․-ից։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Նոր համաձայնագիրը հաստատել են ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և P&G - ի բրենդ տնօրեն Մարկ Պրիտչարդը։
Գործընկերությունը ներառում է «Տոկիո -2020», «Պեկին -2022», «Փարիզ -2024», «Միլան-Կորտինա- 2026» և «Լոս Անջելես-2028» օլիմպիական խաղերը։
Կորպորացիան ՄՕԿ –ի հետ ստեղծել է նաև «Բարի կամեցողություն» հիմնադրամ։ Այն կաջակցի օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներին, ովքեր աշխատում են մարդկային արժեքների առաջխաղացման ծրագրերի վրա: Օգնության համար կարող են դիմել այն մարզիկները , ովքեր համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ և աշխատում են հումանիտար նախագծերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները