Մալիում բանակային ստորաբաժանումներն ապստամբել են
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարձաններում տեղակայված բանակային ստորաբաժանումներն ապստամբել են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը ՝ վկայակոչելով զինվորական աղբյուրները:
«Ապստամբություն է սկսվել, զինված ուժերը դիմել են զենքին»,- զինվորական աղբյուրի տեղեկությունը հրապարակել է պարբերականը: Տեղեկություններ կան Բամակոյի արվարձանում գտնվող Կատի զորամասի գնդակոծման մասին:
Մալիում Նորվեգիայի դեսպանությունը նույնպես հաստատել է, որ երկրի մայրաքաղաքի արվարձաններում տեղակայված բանակային ստորաբաժանումներն ապստամբել են:
«Դեսպանատունը տեղեկացվել է Զինված ուժերի ապստամբության մասին, զորքերը շարժվում են դեպի Բամակո: Նորվեգիայի քաղաքացիները պետք է զգուշություն ցուցաբերեն և հնարավորության դեպքում մնան տներում, մինչև իրավիճակի կարգավորումը»,- ասված է Նորվեգիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Մալիի հակակառավարական ընդդիմությունը երեքշաբթի կոչ է արել համատարած բողոքի ցույցեր սկսել: Նրանց պահանջներից մեկը նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթի անհապաղ հրաժարականն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան