Առանց անգլերենի մոշ աճացնել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կամարիսում ծանոթացավ «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսության աշխատանքներին և զարգացման ծրագրերին: Մինչ այդ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ հետևեց դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի շինարարության աշխատանքներին: Ճանապարհը կառուցվում է եռակողմ սուբվենցիոն ծրագրով, որի կողմերն են կառավարությունը, Կամարիս համայնքը և «Ռոք Բերի» ընկերությունը:
«Ռոք Բերի» ջերմոցային տնտեսությունը սկսել է աշխատել 2018 թվականի սկզբին, ունի 145 աշխատակից, որոնք ստանում են 150-200 հազար դրամ աշխատավարձ: Ընկերության 5 հեկտար ջեմոցներում աճեցվում է ելակ: Մեկ հեկտար բաց այգում աճեցվում է նաև ազնվամորի և մոշ: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ՌԴ: Ընկերությունը հատապտուղներից ստանում է նաև գինի և օղի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ նաև այդ արտադրանքին, բայց հրաժարվեց համտեսել դրանք՝ ասելով մեկ այլ առիթով կփորձի: Ընկերության տնօրենը հայտնեց, որ ջերմատներում աշխատող մասնագետներ պատրաստելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է, քանի որ գրականությունը բացառապես անգլերեն է: Այդ հայտարարությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց. «Առանց անգլերենի մոշ աճացնել հնարավոր չէ, առանց ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, որովհետեև մեր այսօրվա ամենամեծ շուկան ԵԱՏՄ-ն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի