Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ-ն։
«Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:
Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:
Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում:
Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ:
Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում»,- փոխանցում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի