ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:20 18/08/2020 Հայաստան

Որոշակիորեն դժվարացել է սնանկության գործով կառավարիչների որակավորում ստանալու գործընթացը. Արմենպրես

Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է մի շարք արմատական բարեփոխումների, որոնց հիմնական նպատակն է ապահովել սնանկության գործով կառավարիչների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։

Սնանկության գործով կառավարիչն ունի առանցքային դերակատարում սնանկության ինստիտուտի նպատակների իրականացման հարցում և նրա հաջող գործունեության գրավականներից է համապատասխան մասնագիտական որակների առկայությունը: Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ Արդարադատության նախարարության կողմից անցած տարի իրականացված ծավալուն բարեփոխումների շրջանակներում զգալի տեղ է հատկացվել նաև սնանկության գործով կառավարիչների որակավորման համակագի վերանայմանը:

Մարկոսյանը ներկայացրել է սնանկության գործերով կառավարիչների հավակնորդներին ներկայացվող նախկին պահանջները և դրանց որոշակի խնդիրները։

«Նախկինում սահմանված էր, որ սնանկության գործով կառավարիչ կարող է դառնալ այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 3 տարի ունեցել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կամ կազմակերպման հետ կապված փորձ կամ սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորող կազմակերպությունում անցել է ստաժավորում։

Ակնհայտ է, որ նման պահանջների պայմաններում սնանկության գործով կառավարչի պաշտոնում թույլատրում էինք անձնանց, որոնք հնարավոր է, որ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված հասել են որոշակի հաջողության, սակայն սնանկության ինստիտուտի առումով չունեին անհրաժեշտ գիտելիքներ կամ համապատասխան հմտություններ»,- ասել է Մարկոսյանը։

Որակավորման հանձնաժողովի անդամը նշել է, որ 2019 թվականին Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ոլորտին վերաբերվող երկու հետազոտական փաստաթղթեր՝  «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր» և «Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն», որոնցում, ի թիվս այլ խնդիրների, հստակ մատնանշվել են նաև սնանկության գործով կառավարիչների մասնագիտական պատրաստվածության կամ մասնագիտական որակների ցածր լինելու հիմնահարցը։

«Խնդրի լուծման երկու ուղղություն տրվեց, առաջինը՝ ամրագրվեց, որ  սնանկության գործով կառավարիչ կարող են դառնալ միայն իրավագիտության և տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, երկրորդը՝ ամրագրվեց, որ բոլոր դեպքերում անձը պարտադիր պետք է անցնի ուսուցում, որպեսզի կարողանա մասնացել որակավորմանը։ Այսինքն՝ անձը, անկախ մասնագիտական փորձառությունից, պետք է անցնի լրացուցիչ պատրաստում , որպեսզի կարողանա հավակնել այդ ոլորտում մասնագիտական գործունեությանը»,- ընդգծել է Մարկոսյանը` հավելելով, որ ուսուցման կարգը սահմանվել է Արդարադատության նախարարության հրամանով։

Մարկոսյանի խոսքով՝ ուսուցումն ուղղված է ինչպես նվազագույն մասնագիտական գիտելիքների, այնպես էլ գործնական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, օրինակ՝ սնանկության վարույթի փաստաթղթերի կազմում, վերլուծություն և այլն։

«Ուսուցումն իրականացվում է համապատասխան ծրագրի հիման վրա, որը հաստատվում է Արդարադատության նախարարի կողմից։ Ոլորտային խնդիրներին առնչվող լիազոր մարմինը՝ Արդադատության նախարարությունը  պարբերաբար ստանում է որոշակի գանգատներ, բողոքներ, հավաքագրում է վիճակագրական տվյալներ, որոնք էլ կարևոր հիմք կարող են լինել ծրագրի կազմման համար։ Ուսուցման իրականացումը վերապահված է  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ընդ որում, ամրագրվել է, որ նման ուսուցում պետք է կազմակերպվի տարեկան առնվազն մեկ անգամ, այսինքն՝ ոլորտով հետաքրքրվող անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կարող են ակնկալել, որ նման ուսուցում կլինի և նրանք հնարավորություն կունենան ուսուցումը ավարտելու դեպքում մասնակցել որակավորմանը և համապատասխանաբար ստանալ նաև կառավարչի գործով զբաղվելու հնարավորություն»,- ավելացրել է Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը, նշելով, որ ուսուցման արդյունքը հաստատվում է համապատասխան վկայագրով, որը վավեր է երկու տարի։

Անդրադառնալով բուն որակավորման գործընթացին՝ Մարկոսյանը տեղեկացրել է, որ այստեղ ևս կան որոշակի փոփոխություններ.

«Նախկինում որակավորումը երկու փուլ էր ներառում՝ թեստավորում և հարցազրույց, ընդ որում, եթե բովանդակային առումով դիտարկենք, ապա դրանում չկային այնպիսի հստակ դրույթներ, որոնք թույլ կտային անձի մասնագիտական պատրաստվածությունը լիարժեքորեն վերհանել։ Ներկայումս որոշակի փոփոխություններ են կատարվել և որակավորման գործընթացում ավելացել է նաև ոլորտային խնդիրների լուծման փուլը, այսինքն՝ ներկայումս որակավորման փուլը ներառում է երեք փուլ՝ թեստավորում, ոլորտային խնդիրների լուծում և այնուհետև հարցազրույց։ Ոլորտային խնդիրների փուլի ներառումը այն հիմնական առանցքն է, որի շրջանակներում հնարավոր կլինի բացահայտել անձի խորը ոլորտային գիտելիքները, վերլուծական կարողությունները, ինչու չէ նաև փորձը։

Որոշակի փոփոխություն է արվել բուն որակավորման հանձնաժողովի կազմավորման առումով, մասնավորապես՝ սահմանվել է, որ դրա շրջանակներում ներգրավվում են ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչները, այլև իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներից գիտնականներ։ Սա ևս չափազանց կարևոր քայլ է, քանի որ թույլ է տալիս գործընթացում կիրառել ոլորտային գիտական ներուժը»,- շեշտել է Մարկոսյանը։

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի կարծիքով՝ թեև այս փոփոխությունների արդյունքում որոշակիորեն դժվարացել է սնանկության գործով կառավարիչների որակավորում ստանալու գործընթացը, սակայն գործերի հավասար բաշխման համակարգի ներդրումը  և այլ բարեփոխումները ոլորտը դարձրել են բավականին գրավիչ և ոլորտով հետաքրքվողների պակաս պետք է որ չլինի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}