Իրավունք 17:54 18/08/2020

Դատախազություն. Նախկին նախարարի ներգրավմամբ կատարվել է ենթադրյալ խոշորածավալ սխեմատիկ չարաշահումներ

Նախկին նախարարի ներգրավմամբ ենթադրյալ խոշորածավալ սխեմատիկ չարաշահումներով կատարված պետական սեփականության օտարումների հետևանքով պետությանը շուրջ 1 մլրդ 361մլն դրամի վնաս է պատճառվել։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում  դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկված ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են 2008-2009թթ և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր շուրջ 1մլրդ 361մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:  

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008 թվականի ընթացքում N ՍՊ ընկերությունը  տնտեսական գործունեություն ծավալալելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ու նույն նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս սեփականությունը հանդիսացող ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5840քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով։
Այնուհետև, տվյալ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձը և նախարարության նշված  ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտելով օրենսդրության պահանջները, առանց ընկերության կողմից՝ նմանատիպ խոշոր գործարքների համար պարտադիր համարվող  գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու, կազմակերպել են հիշյալ անշարժ գույքն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ Կառավարության 31.07.2008թ. և 12.03.2009թ. որոշումներով ուղղակի վաճառքի եղանակով ընկերությանը պատկանող՝ 1.261.017.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված՝ վերոնշյալ անշարժ գույքերն ընդամենը 661.388.800 ՀՀ դրամ գումարով օտարվել են ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 599.628.200 ՀՀ դրամ նյութական վնաս։

Միաժամանակ, նույն գործառույթների շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը, N ՍՊԸ իրավասու աշխատակիցների օժանդակությամբ, 27.12.2008թ. կազմակերպել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով՝  «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ին պատկանող՝ Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ,  Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքերը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Ապա 20.03.2009թ. և 25.03.2009թ. օտարված գույքերը ձևական առուվաճառքների պայմանագրերով ձեռք են բերվել նախկին նախարարի ընտանիքի անդամների անվամբ: Այսինքն այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակվել են ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 46.651.666 ՀՀ դրամի անշարժ գույքերը:

Նմանատիպ առերևույթ չարաշահումներ կատարվել են նաև 2014-2015թթ. ընթացքում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ այլ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի օտարման գործընթացում:
Մասնավորապես, պարզվել է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձն ու նույն նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտակն կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հասարակական կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագիր չներկայացնելու պայմաններում, խախտելով օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջները, կազմակերպել են նշված ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5493,63 քմ մակերեսով հողամասը հասարակական այդ կազմակերպությանն օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 04.09.2014թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով ԲԲԸ-ին պատկանող՝ 325.086.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 45.882.797 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՀԿ-ին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 279.203.203 ՀՀ դրամի նյութական վնաս։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նակին նախարարն ու «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտակն կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, օրենսդրության խախտման նույնպիսի պայմաններում կազմակերպել են ք.Երևան Ահարոնյան փողոցի, այլ հասցեում գտնվող 7556,2 քմ մակերեսով հողամսը և 1452,2 քմ մակերեսով թիվ 3 լաբորատորիայի շենքը NN ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 17.09.2015թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով 562.702.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 127.048.351 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՍՊ ընկերությանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 435.653.649 ՀՀ դրամի նյութական վնաս։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և դրան օժանդակելու  առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ  ոստիկանության  ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննչական ենթակայության կարգով քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին
«Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել»,- Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մենք հետևողականորեն Ադրբեջանին կոչ ենք անում հարգելու բանտարկյալների հիմնարար ազատությունները. Մեթյու Միլլերը՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի մասին
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
21:46
Պատերազմից հետո որոշեցի չգրել, ինձ գտա նկարելու մեջ․ արցախցի Սրբուհի Վանյան
Սրբուհի Վանյանի ընտանիքը Արցախից Հայաստան տեղահանված ընտանիքներից է։ Արցախում նա զբաղվել է լրագրությամբ, իսկ, արդեն գալով Երևան, հիմել է փոքրիկ...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բանը կարող է խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆոյսբուքի իր էջում գրում է. «Ալիևը համարում է, որ Հայաստանը իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է և...
Աղբյուր` Panorama.am
21:28
ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը
Մուրմանսկի շրջանում «Կնյաժայա» կայարանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
21:12
«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բժիշկներն արձանագրել են վերջինի մшհը
Դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել
 Աննա Հակոբյանի օգնական Ստելա Սարուխանյանը համացանցում հայտնել է, որ երկաթյա ջահն ընկել է գլխին և ուղեղի ցնցում ստացել։ «ՀԻՄԱ ԼԱՎ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է․ Հայկ Մարության
«90 րոպեանոց տոմսի վրա զեղչը չի ազդում, այս մարդը ինչ ասում է, սուտ է։ Այս մարդը չի տարբերում արդեն թացը չորից։ Պարոն Ավինյան, խնդրում...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած...
Աղբյուր` Panorama.am
20:06
21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ի՞նչպիսի եղանակ է սպասվում Ամանորին Երևանում
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։ «Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}