Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Մ. Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ։ Պաշտպանները դատարանին ներկայացրեցին բժշկական փաստաթուղթ։ Դատավորն ասաց, որ փաստաթղթում նշված է ախտորոշումը, որը բավականին ծավալուն է, նշանակված ռեժիմը անկողնային է։
Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը տեղի ունենալ չի կարող, ենթակա է հետաձգման։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է խոշտանգումը
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում
- Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է. Լևոն Բաղդասարյան
- «Տվեք մեր հիվանդին». Արտերկրի հիվանդանոցից պահանջել են Մանվել Գրիգորյանին տեղափոխել իրենց մոտ
- Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին
- Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին