Իմունոլոգը նշել է կորոնավիրուսով նորից վարակվելու ժամկետը
Բժիշկ-իմունոլոգը նշել է այն ժամկետները, երբ մարդը կարող է կրկին վարակվել կորոնավիրուսով։ Բժշկի խոսքով, դա կախված է մարմնում հակամարմինների քանակից: Որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսից հետո հակամարմինները երկար են մնում, իսկ մյուսների մոտ հակամարմինների քանակը կարճ ժամանակահատվածում նվազում է` երկու-երեք ամիս:
«Երկու-երեք ամիս է անցնում, և հակամարմինների մակարդակը դառնում է շատ քիչ: Դեռ պարզ չէ, թե ինչի հետ է դա կապված, քանի որ մարդկանց ավելի մեծ տոկոսում հակամարմինները մնում են բավականին երկար ժամանակ»,- բժիշկ Նիկոլայ Կրյուչկովի խոսքը մեջբերել է kp.ru կայքը։
Ավելի վաղ news.ru-ն գրել էր, որ իմունոլոգը թվարկել է երեք սցենար, որոնց համաձայն մարդը չի վարակվի կորոնավիրուսով կամ նրա մոտ COVID-19 թեթև կամ անախտանիշ կանցնի. եթե մարդ ի ծնե ուժեղ կամ արագ իմունիտետ ունի, եթե մարդը ուժեղ իմունային պատասխան ունի, օրինակ՝ խաչաձև իմունիտետի դեպքում, ինչպես նաև, եթե մարդու մարմինը հակված չէ թրոմբոզի և իմունային անբավարար արձագանքների։
Հարակից հրապարակումներ`
- Հարավկորեացի ծխականները զանգվածաբար հրաժարվում են կորոնավիրուսի թեստ հանձնել
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ գործոնն է նպաստում կորոնավիրուսի հետևանքով մահացութան թվի աճին
- Գյումրու ինֆեկցիոնից մինչ օրս դուրս է գրվել կորոնավիրուսից առողջացած Շիրակի մարզի 514 բնակիչ
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
- 17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
- Փարիզը կրկին կորոնավիրուսի բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել
- Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա