Դեկտեմբերի վերջին COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը դուրս կգա շուկա
COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը կարող է շուկա մուտք գործել այս տարվա դեկտեմբերի վերջին, հայտարարել է «Սինոֆարմ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինգժենը:
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ ապրիլի 27-ին Պեկինի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը սկսել է ակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, իսկ ահա հունիսի 28-ին հրապարակվել են կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները։ «Սինոֆարմ»-ը Արաբական Միացյալ Էմիրություններում սկսել է միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։
«Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո հնարավոր է անցնել պատվաստանյութի հաստատման փուլին, մենք ակնկալում ենք, որ պատվաստանյութը կկարողանա շուկա մտնել այս տարվա դեկտեմբերի վերջին»,- ասել է Լյու Ցզինգժենը։
Նա նշել է, որ փետրվարի 16-ից սկսած՝ կորպորացիան սկսել է ուսումնասիրություններ կատարել պատվաստանյութի իմունոգենության վերաբերյալ։ Յոթ տիպի փորձարկում է անցկացվել փորձարարական կենդանիների, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, գվինեա խոզերի և նապաստակների վրա՝ ստուգելու համար պատվաստանյութի արդյունավետությունը: Այնուհետև պատվաստանյութը փորձարկվել է մարդկանց մի փոքր խմբի վրա, որից հետո սկսվել են կլինիկական փորձարկումները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա