ԱԶԲ-Ն հաստատում է 2 մլն դոլարի դրամաշնորհ՝ Covid-19-ի դեմ Հայաստանի պայքարում աջակցելու նպատակով
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են բանկի հայաստանյան գրասենյակից։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարել և մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու ուղղությամբ, այդ թվում նաև կարանտինային միջոցառումներ: Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկել է միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ է հաստատել՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան