Էլիբեգովա. Ալիևը ռիսկ չի անի մասնակցի «HARDtalk»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո BBC- ի «HARDtalk» - ի հաղորդավար Ստեֆան Սակուրը իր Թվիթերում դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան էլ հրավիրելով հարցազրույցի։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հրավերի հետ կապված ադրբեջանական կողմից դեռ արձագանքներ չկան։ Միևնույն ժամանակ նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը կհրաժարվի ընդունել այդ հրավերը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նոր է, թեմայի մեջ չէ։ Եթե նախկին նախարար Մամեդյարովը լիներ, կգնար, բայց նորը հաստատ չի գնա։ Նախագահ Իլհամ Ալիևը ռիսկ չի անի գնա Ստեֆան Սակուրի մոտ հարցազրույցի, կարող է ուղարկի օգնականին, բայց էլի կասկածելի է»,- ասաց Էլիբեգովան։
Նա ընդգծեց, որ այդքան քաջություն չեն ունենա մասնակցել նման ֆորմատի, իսկ գնալու դեպքում էլ անկախ հարցերից կներկայացնեն իրենց ստանդարտ թեզերը։
Հարակից հրապարակումներ`
- BBC- ի Ստեֆան Սակուրը Փաշինյանից հետո «HARDtalk» է հրավիրում Ալիևին
- Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
- Սթիվեն Սակուրը՝ Փաշինյանին. Ինչո՞ւ են մարում մարդկանց հույսերը
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր