Մոզրովում ջրի խնդիր է լուծվել
Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից։
Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել և գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ և անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու և նրա հոգսերը թեթևացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:
«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլև համակարգված աշխատանք և համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը», - տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարևոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», - տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:
Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար: Հարևան գյուղերում լուծվել են կարևոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլևս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ, և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:
Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ, 2 ջրընդունիչ, 5 բաժանարար հանգույց և անհատական միացման 31 կետ:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը
- Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները
- Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը հուշագիր են ստորագրել
- Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է «Lucky Carrot» հարթակը՝ աշխատակիցների ներգրավվածությունը, համագործակցությունը և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով
- Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում
- Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո
- Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երևանում ու բոլոր մարզերում
- Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ իր առցանց ակումբում կհեռարձակի Գարիկի և Սոնայի համերգը` կենդանի կատարմամբ
- Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքման 4 շրջիկ մեքենա Երևանում և 10 մեքենա՝ մարզերում
- Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին