
«Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի
«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները.
Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։
Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։
Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։
Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։
Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։
Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։
Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։