Վենսան Կասելն անսովոր դաջվածք է արել ի պատիվ Թինա Կունակիի
Ֆրանսիացի դերասան և պրոդյուսեր Վենսան Կասելը Instagram-ում տեղադրել է Սենտ-Ժան-դե-Լուզում անցկացրած արձակուրդի լուսանկարը, որում երևում է իր մոդել կնոջը՝ Թինա Կունակիին նվիրված դաջվածքը: Դերասանը աջ նախաուսի հատվածին դաճել է իր կնոջը՝ Բեթի Բուպի կերպարով, որը հայտնի է 1930-ական թվականների նույնանուն մուլտֆիլմից:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, ի տարբերություն սև և սպիտակ նախատիպի, Կասելի դաջվածքը գունավոր է: Թինա Կունակիի դաճված տարբերակը կրում է կարճ կարմիր զգեստ և գլխին ծավալուն աֆրոսանրվածք է: Ինչպես և Բեթի Բուպը, նա նույնպես կոկետ կեցվածքով է:
Սուպերմոդելն արձագանքել է իր ամուսնու հրապարակմանը և մեկնաբանություններում թողել «սրտիկ» նշանը, ինչը նշանակում է՝ «ես սիրում եմ քեզ», ինչին Վենսանը պատասխանել է. «Ես նույնպես սիրում եմ քեզ»:
Թինա Կունակին (23 տարեկան) և Վենսան Կասելը (53 տարեկան) միասին են 2016 թվականից: 2018-ին զույգն ամուսնացավ, իսկ նախորդ տարվա ապրիլին նրանք դուստր ունեցան: Աղջկան անվանել են Ամազոնի: Աղջիկը մոդելի առաջնեկն է և դերասանի երրորդ երեխան է: Վենսան Կասելի երկու ավագ դուստրերը՝ Դևին (ծնվ. 2004 թ.) և Լեոնը (2010 թ.) ծնվել են իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ ամուսնությունից։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի