Վանեցյան. Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ
Նախօրեին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։
Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։
«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,-շեշտել է Արթուր Վանեցյանը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղում է
- Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները
- «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում
- Վանեցյանը՝ իշխանություններին. «Դուխը» հերիքելու է ապաշնորհության մեղքը Ա. Թորոսյանի վրա բարդելու և պաշտոնից ազատելու համար
- Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին