ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ ընտրություններին «միջամտելու» համար ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու համար
Միացյալ Նահանգների իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվության ենթարկվի ամերիկյան ընտրություններին «միջամտելու» Մոսկվայի փորձերի համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Չադ Վոլֆի խոսքը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն դեռևս չգիտի, թե վերոգրյալի համար ում պետք է պատասխանատվության ենթարկի։
«Իհարկե, այն, ինչ ես տեսա հետախուզական տվյալներից, ցույց տվեց, որ ռուսները, անկասկած, փորձել են 2016 թվականին միջամտել մեր ընտրություններին և շարունակել են դա անել վերջին չորս տարիներին»,- ասել է Վուլֆը։
Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը բազմիցս նշել է Ռուսաստանի՝ ամերիկյան ընտրություններին միջամտության անթույլատրելիության մասին: Վուլֆը հիշեցրել է, որ վերջին տարիներին Վաշինգտոնը շարունակում էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ ներկայացուցիչների նկատմամբ։
«Այս վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար», - ավելացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Օբամայի և Բայդենի համար կեղծանուն է հորինել
- ԱՄՆ-ում հերքել են, որ Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինին
- Թրամփը 2016-ի ընտրություններում հաղթել է ՌԴ-ի օգնությամբ. Նախկին փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի