Հանուն Ամուլսարի՝ երեխաների հետ զբոսանք ԱԺ այգում
Ամուլսարի փրկության համար ապակենտրոն միջոցառումները շարունակվում են։ Այսօր ժամը 19։00 երեխաների հետ զբոսանք է կազմակերպվելու Ազգային ժողովի այգում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության։
«Մեր երեխաները պետք է ապրեն առողջ միջավայրում, խմեն մաքուր ջուր, հանգստանան Ջերմուկի առողջավայրում։ Ջերմուկից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը հանքի վերածելու պարագայում Ջերմուկը՝ որպես առողջարանային համալիր և տուրիստական կենտրոն, կվերանա։ Միևնույն տարածքում հանքի և առողջավայրի մեկտեղումը անթույլատրելի է։
Կոչ ենք անում ծնողներին գալ իրենց երեխաների հետ, ցանկության դեպքում՝ մանկասայլակներով, հեծանիվներով, սքեյթբորդներով կամ չմուշկներով։ Միասին կզբոսնենք, կխոսենք մեդիաների հետ առողջ միջավայր ունենալու և առողջության իրավունքների մասին։ Այսօրվա կայացրած որոշումները ազդելու են մեր ապագա սերունդների վրա։
Ամուլսար՝ միայն սար»,- նշված է Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անդրեաս Ղուկասյան. Ամուլսարում ուրան կա
- ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
- Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
- Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
- Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի հանրայինից անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան
- ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան