Բրիտանիան Բրեքսիթից հետո էլ կպահպանի ԵՄ պատժամիջոցները Մինսկի նկատմամբ
Լոնդոնը կպահպանի ԵՄ պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ, երբ 2020 թվականի վերջին կավարտվի Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիայի անցումային շրջանը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցչին։
«Միացյալ Թագավորությունը Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի գործող պատժամիջոցները կպահպանի՝ Բրեքսիթի անցումային շրջանի ավարտից հետո», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը:
Նշվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո պետության համար անցումային ժամանակահատվածը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված ընտրություններից հետո երկրում սկսվել են չարտոնված բողոքի ակցիաներ, հազարավոր քաղաքացիներ գործադուլ են իրականացնում։ Ցույցերը ցրելու նպատակով իրավապահները ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ. հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել են։ ԵՄ-ը դատապարտում է այս գործողությունները՝ նշելով, որ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լեգիտիմ չէ, և Բելառուսում պետք է նոր ընտրություններ անցկացվեն։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը
- Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները
- Լուկաշենկոն ուղղաթիռով այցելել է Մինսկի գործարաններից մեկը
- Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի