Ըստ Թրամփի՝ Օբամայի վարչակազմը ամենակոռումպացվածն է եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայի նախկին առաջնորդ Բարաք Օբամայի վարչակազմը անվանել է երկրի պատմության մեջ ամենակոռումպացվածը ՝ դրանով իսկ պատասխանելով Միշել Օբամայի քննադատությանը՝ իր նախագահության վերաբերյալ: Այս մասին մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Թրամփի թվիթթերյան էջը:
«Օբամայի և Բայդենի վարչակազմերը պատմության մեջ ամենակոռումպացվածներն էին», - գրել էԹրամփը։
Բացի այդ, գործող նախագահը դավաճանություն է համարում Օբամայի ղեկավարության գործունեությունը: Եզրափակելով խոսքը՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի նախկին առաջնորդի կնոջը՝ քննադատության համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կարծիք էր հայտնել, որ Թրամփը Միացյալ Նահանգների համար ճիշտ նախագահ չէ: Նա նշել էր, որ Թրամփի գործողությունները հանգեցրել են քաոսի, տարաձայնությունների և կարեկցանքի լիակատար բացակայության։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Օբամայի և Բայդենի համար կեղծանուն է հորինել
- Միշել Օբաման խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է՝ Թրամփի ու ռասիզմի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա