Իսրայել Հակոբկոխյան. «Սրանց ուզածն այն է, որ բոլորիս հացադուլի նստացնեն։ Ես ելնում եմ»
Երևանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, անժամկետ հացադուլ հայտարարած սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը։
Նրան այցելեցին «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ։ Նրանք փորձում էին համոզել Հակոբկոխյանին դադարեցնել հացադուլը։
«Քո առողջությանը, կյանքին վտանգ է սպառնում։ Ես միանում եմ Հակոբկոխյանի հացադուլին»,- ասաց Մ.Խաչատրյանը։
Հավաքված քաղաքացիներից ևս հայտնեցին, որ միանում են հացադուլին։
«Սրանց ուզածն այն է, որ բոլորիս հացադուլի նստացնեն։ Ես ելնում եմ»,- հայտնեց Հակոբկոխյանը։
Հավաքվածները ծափահարեցին։ Հակոբկոխյանն հավաքվածների համար արտասանեց Վարոս Հովակիմյանի «Ասք Իսոյի մասին» ստեղծագործությունը։
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր սկսել օգոստոսի 13-ից։ Նա իր կողքը տեղադրել է ցուցանակ՝ ներկայացնելով իր պայքարի պահանջները.
«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
Ոչ Ստամբուլյան Կոնվենցիային
Ոչ Լանզարոտեի կոնվենցիային
Ոչ թուրքահաճո կրթական չափորոշիչներին
Ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին
Ոչ մեր պատմությանը կեղծմանը
Ոչ Ամուլսարի շահագործմանը
Ոչ անօրինական բռնություններին
Ոչ...»։
Այս օրերի ընթացքում Ի.Հակոբկոխյանին այցելել էին քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, մարզիկներ՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար օրենք գոյություն չունի, մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին․ Իսագուլյանին բերման ենթարկած ոստիկան
- Իսրայել Հակոբկոխյանին աջակցություն է հայտնել Հոկսեն Միրզոյանը
- ՀՀԿ-ական գործիչներն այցելել է հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին
- Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի