Տնտեսագետ. Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումները հասցեական չեն
«Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7 տոկոս անկում։ Դրան զուգահեռ անկում է ապրել շինարարության ոլորտը, որը պարետի որոշմամբ երկու ամիս շարունակ ուղղակի արգելված գործունեության տեսակ էր։ Խոշոր անկում է գրանցվել առևտրի շրջանառության ոլորտում՝ 11, 9 տոկոս»,- ասուլիսում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, որ աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 1, 5 տոկոս, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24, 3 տոկոս: Աճ կա նաև գյուղատնտեսության ոլորտում՝ 1, 7 տոկոս, որը, ըստ տնտեսագետի, մեծապես պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաև ձվի և թռչնամսի արտադրության ծավալների աճով։
Հ. Մարգարյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով տուժած ոլորտներից է տուրիզմը. գրանցվել է 59,6 տոկոսի կրճատում. «Երկրորդ եռամսյակին 0 ներգնա զբոսաշրջիկ ենք ունեցել։ Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված և չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 միլիոն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում, օրինակ, եղել էր»։
Ըստ նրա, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումների դեպքում ամենամեծ խնդիրը ոչ հասեցականությունն է։ Որպես օրինակ նա նշեց, որ երկրորդ միջոցառումը, որն ամենամեծ թվով հայտերն էին ստացվել՝ 46 հազարից ավելի հայտ, դրանցից բավարարվել է ընդամենը 40 տոկոսը։
«Լավ օրից չէ, եթե ինչ-որ մարդ չունի բարվոք վարկային պատմություն ինչ-ինչ պատճառներով, այսօր նա դուրս է մնացել օժանդակության ծրագրերից։ Միգուցե կարելի էր ավելի համատարած բնույթի միջոցառում կատարել տնտեսական հետևանքների չեզոքացման համար, բայց, իհարկե, դա չպետք է վերաբերի խոշոր բիզնեսին, կամ նրանց, որոնք այս ընթացքում չեն տուժել։
Օրինակ, հիդրոէլեկտրոկայանները, որոնք ստաբիլ աշխատել են, որևէ օժանդակության կարիք չունեին։ Լուրեր տարածվեցին, որ եղել են դեպքեր, երբ այս ծրագրերում ներառվել են»,- ասաց Հրանտ Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով, ամենատուժած ոլորտներում, օրինակ զբոսաշրջություն, շինարարություն, հարկային արձակուրդներն առաջնահերթություն էին, որոնք չեն իրականացվել։
Նա նշեց, քանի որ արտագնա աշխատանքի հնարավորություն չկա, տնտեսությանը մեծ վնաս է հասցվելու, բյուջեում չի լինելու լրացուցիչ մուծված գումարները, չի լինելու այն շրջանառությունը, որն ապահովում էր այս գործառույթով։
Տնտեսագետն ասաց, որ 230 հազարի հասնող գործարկություն կան, պետք է լուծել այդ մարդկանց աշխատանքի հարցը։
Խոսելով համաշխարհային տնտեսության մասին, նա նշեց, որ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամն իրենց վերլուծություններում կանխատեսում են, որ հետևանքները կարող է լինել մի քանի տարուց մինչև տասնամյակ։ Համեմատության համար նշեց, որ 2008-2009 թվականների մեծ տնետսական ճգնաժամին համաշխարհային տնտեսական անկումը 0,6 տոկոս էր գնահատվում, այս դեպքում կանխատեսվում է 5-5,2 տոկոս։ Միևնույն ժամանակ նշեց, որ կանխատեսում անելը բարդ է, ամեն ինչ կախված է առողջապահական վիճակից։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պողոսյան. Բոլոր ասպարեզներում է գնաճ նկատվում
- Եկել է ժամանակը տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու․Վարչապետ
- Տնտեսական մեկնաբան. Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է
- Մարուքյան. Տնտեսական աճի բացակայության պայմաններում պաշտոնյաները չպետք է ստանան պարգևավճար
- Տնտեսագետը ՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունների մասին
- Տնտեսագետի խորհուրդը՝ ոսկի գնեք
- Մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան