Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա
Օգոստոսի 17-ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիևի «Նիվա» մակնիշի ծառայողական մեքենայի վրա:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, փաստի առթիվ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի մասին հայտնել է գերատեսչության քննչական բաժնի պետ Կոստա Ջիոևը:
Նրա խոսքով, մեքենան գնդակոծվել է Ցխինվալիի կենտրոնում, երբ նախարարն աշխատանքից տուն էր վերադառնում: Տուժածներ չկան:
«Ցխինվալիի հյուսիսային մասում՝ Մոսկովյան միկրոշրջանի մոտ լքված տանից նախարարի մեքենայի վրա հրազենից կրակ է արձակվել: Մի քանի գնդակ դիպել է մեքենային»,- ասել է Ջիոևը:
Գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի՝ պետական գործչի սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության դեպքերի վերաբերյալ (օրենսգրքի 277-րդ և 222-րդ) հոդվածներով: Նախորդ օրը Ցխինվալիում իրականացվել էր հայտնաբերման գործողություններ: