Վերին Լարս անցակետի ռուսական կողմը կվերակառուցվի
«Վերին Լարս» անցակետի ռուսական կողմի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը՝ «Միջազգային կոոպերացիա և արտահանում» ազգային ծրագրի շրջանակներում: 2021 թվականին անցակետի արդիականացման համար կտրամադրվի գրեթե 2 միլիարդ ռուբլի: ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ճանապարհային օբյեկտների կոմիտեից։
«Վերին Լարս անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները գտնվում են նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում, որը պետք է ավարտվի այս տարվա սեպտեմբերին: Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին: Ըստ նախնական հաշվարկների, 2021 թվականի համար պետք է հատկացվի 1,9 միլիարդ ռուբլի»,- հայտնել են մամուլի ծառայությունից, նշելով, որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականին։
Վերակառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անցակետը գործում է ծայրահեղ լարված ռեժիմով` օրական մոտ 4 հազար մարդ նախագծային թողունակության պայմաններում ավելի քան 13 հազար մարդ է անցնում անցակետով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան