Շոգերի հետևանքով Տոկիոյում 79 քաղաքացի է մահացել
Օգոստոսի սկզբից Տոկիոյում տաք եղանակի պատճառով առնվազն 79 մարդ է մահացել, փոխանցում է «ՏԱԱՍ»-ը:
Նշվում է, որ մահերի ավելի քան 80%-ը գրանցվել է 70 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Շատերը մահացել են իրենց տներում և բնակարաններում, որտեղ օդորակիչներ տեղադրված չեն եղել։
Երկուշաբթի օրը Ճապոնիայի կենտրոնական Համամացու քաղաքում (Շիզուոկա պրեֆեկտուրա) օդի ջերմաստիճանը հասել է 41,1 աստիճանի, ինչը երկու տարի առաջ պատմական ջերմաստիճանի գրանցման կրկնությունն էր: Այս շաբաթ Տոկիոյում մինչև 36 աստիճանի է հասել ջերմաստիճանը։
Ճապոնիայում սովորաբար շոգ եղանակ է գրանցվում հուլիսի կեսերին՝ անձրևոտ սեզոնի ավարտից հետո: Այնուամենայնիվ, այս տարի ամբողջ հուլիսը ամպամած է անցել, և երկիրը տուժել է ռեկորդային անձրևներից, ինչը հանգեցրել է սողանքների և գետերի վարարման հետևանքով տների հեղեղման:
Անցյալ տարի տապի հետևանքով ամբողջ երկրում 126 մարդ էր մահացել, ավելի քան 70 հազար մարդու առողջական վիճակը վատացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի