Փաշինյանը Կոտայքում է (լրացված)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզի Արամուս համայնքում է։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխաների համար:
Ն. Փաշինյանին հայտնեցին, որ ծրագրի արժեքը 433 միլիոն դրամ է։ Հետագայում, եթե խմբերի ավելացման խնդիր լինի, նախագիծն այնպես է, որ կարող են նոր կորպուս ավելացնել։ Համայնքն ունի 4000 բնակիչ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սրա առանձնահատկությունն այն է, որ երկու տարվա ընթացքում համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզ ունենալուն։
«Այս միջոցներն ապօրինի շինությունների, հիմնականում խոշոր ռեստորանների օրինականացման հաշվին մուտք արված միջոցներն են»,- ասացին վարչապետին։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր ճանապարհները տանում են Սևան
- Փաշինյան. Եկեք ամեն ինչ անվճար սարքենք..., ընդհակառակը պետք է անենք
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի