18.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 145 նոր դեպք, առողջացել է 327 մարդ։ Մեկ օրում մահացել է 9 մարդ, որից մեկն, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
ԱՆ-ից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:
Այսպիսով, օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, մահացել է 1077 մարդ, որից 245 -ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
- 15.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 186 նոր դեպք է գրանցվել
- 14.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
- 13.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան