ԱՄՆ գիտնականները ստեղծում են «ամենաառողջ» շոկոլադը
Ամերիկյան քիմիական ընկերության գիտնականները խոսել են առավել առողջ և համեղ շոկոլադի ստեղծման մասին: Նրանց հետազոտությունը հրապարակվել է «Phys.org» կայքում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Մասնագետների կարծիքով՝ կաթնային շոկոլադն ամենից գերադասելին է աշխարհում ՝ իր յուրահատուկ համի շնորհիվ:
Այնուամենայնիվ, դառը սև շոկոլադն ավելի առողջարար է: Գիտնականները նշել են, որ այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ինչպես նաև ֆենոլային միացություններ և օգտակար տարրեր:
Փորձագետներին հաջողվել է ստեղծել նույն օգտակար հատկություններն ունեցող կաթնային շոկոլադ, որում նրանք ավելացրել են կարմիր գետնանուշի կեղև: Այն պարունակում է 15% ֆենոլային միացություններ, որոնք հակաօքսիդանտների աղբյուր են համարվում:
Մասնագետների կարծիքով, շոկոլադի պատրաստման ընթացքում օգտագործված սուրճը և թեյի տերևները ևս կարող են օգտակար լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի