Վերաբացվում են թանգարաններն ու գրադարանները
Այսօր հրապարակվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր էջում Տ.Ավինյանը ներկայացրել է առանցքային փոփոխությունները՝
Վերաբացվել են՝
Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
Գրադարանները
Թանգարանները
Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
Գրադարանների և թանգարանների
Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։
Որոշման համաձայն, արգելվում է թանգարան և գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում և թանգարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ։ Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ: Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ: Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր:
Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով։ Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը: Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում: Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։ Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում։ Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ։
Պարետ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման համար կանոններ է սահմանել: Ըստ այդմ՝
արգելվում է արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունը, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, աթոռները տեղակայվում են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա, արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 40 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ, արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունն արարողությանը։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության ժամանակ ոստիկանության, մարզպետարանի/տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները սգո ծառայություններ մատուցող կազմակերպության աշխատակիցների կամ եկեղեցու սպասավորների հետ համագործակցությամբ ապահովում են մարդկանց կուտակումները բացառող միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես՝
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան