Շաբաթներով պատրաստ ենք դրսում քնել՝ հանուն մեկ տարի վարկային արձակուրդի. Մանուել Մանուկյան
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն արդեն երկու օր է՝ ինչ ԿԲ դիմաց ակցիա են իրականացնում։ Նախաձեռնության անդամներից Մանուել Մանուկյանը դեռ երեկ հայտնել էր, որ իրենք պատրաստվում են դրսում գիշերել, քանի դեռ իրենց պայքարը չի ավարտվել։
«Երեկ երկու-երկու այստեղ ենք քնել։ Մեր քնապարկերը հիմա հավաքել ենք, բայց դրանց մեջ ենք քնում։ Մի խումբը քնում էր, հանգստանում, մյուսն՝ արթնանում։ Մեզ հետ ունենք երաժշտական գործիք, որով մեր ուրախ տրամադրությունն ենք ապահովում, ունենք սուրճ, բարձրախոս և ռադիո։ Այս ամենը մեզ անցորդներն են տալիս, ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով իրենց ակցիայի առաջին օրը։
Մանուել Մանուկյանի խոսքով, իրենք գիշեր-ցերեկ ապրելու են ԿԲ շենքի մոտ. «Մենք պատրաստ ենք բազում գիշերներ անցկացնել այստեղ, որպեսզի մեկ տարի վարկային արձակուրդ տրվի քաղաքացիներին, որ մարդիկ մի քիչ շունչ քաշեն ու կարողանան էս երկրում հանգիստ շնչով մի փոքր ապրել։ Եթե իմանանք, որ ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում, ոտքի է կանգնում, մենք օրերով, շաբաթներով պատրաստ ենք դրսում քնել՝ հանուն մեկ տարի վարկային արձակուրդի»։
Նա նշեց, որ իրենք սպասում են, որպեսզի իրենց միանան այն մարդիկ, ովքեր սրտացավ են ժողովրդի համար։ Ըստ ակցիայի մասնակցի, իրենք սպասում են նաև մշակութային գործիչների աջակցությանը, քանի որ այս ակցիան, իր խոսքով, ապաքաղաքական պայքար է, հանուն հասարակ մարդու պայքար է։
«Այս պայքարում նրանք իրենց մեծ դերն ու ազդեցությունը կարող են ունենալ՝ հազարավոր քաղաքացիների փրկելով ունեզրկվելուց և սնանկանալուց»,- եզրափակեց խոսքը Մանուել Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի