Քաղաքական 19:23 18/08/2020 Հայաստան

Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և   Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել սուբվենցիոն ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել շենքի կառուցման, մինչև տարեվերջ՝ բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 433 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացվել է կառավարության կողմից: Ակնկալվում է Արամուսում ունենալ ժամանակակից լուծումներով մանկապարտեզի նոր շենք՝ 6 խմբի համար: Ընդ որում, նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ արդեն 2 տարի համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզի կառուցմանը, և համայնքի մասնաբաժնում նաև այն միջոցներն են, որոնք ձևավորվել են ապօրինի կառուցված շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանային համալիրների օրինականացման արդյունքում: Համայնքի ղեկավարը վարչապետին տեղեկացրել է, որ սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում մինչև այս ամսվա վերջ կավարտվեն Արամուսի մի քանի փողոցի գազիֆիկացման աշխատանքները. արդյունքում ամբողջ գյուղը գազիֆիկացված կլինի:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է մանկապարտեզին կից տարածքում հավաքված արամուսցիներին, ողջունել նրանց և զրուցել համայնքի զարգացման հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է Արամուսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և կարևորել դրանցում համայնքի մասնակցությունը՝ հարկերի բարեխիղճ վճարումը:

«Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր վճարած գույքահարկը, օրինակ, այս մանկապարտեզն է: Պիտի այնպիսի գյուղապետ ընտրեք, որ չգողանա, այնպիսի կառավարություն ընտրեք, որ չգողանա: Հանգիստ հարկերը վճարեք, և ինչպես գումար եք ներդնում՝ ձեր տունը պահելու համար, այնպես էլ այս դեպքում: Դրա համար էլ առաջարկում ենք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը», - ասել է Ն. Փաշինյանը:

Արամուսից վարչապետն ուղևորվել է Կամարիս համայնք՝ այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը: Ընկերությունը 2018թ. օգոստոսին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019թ.՝ ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է 7 040 000 դրամի չափով փոխհատուցում՝ ինտենսիվ այգի հիմնելու համար:

Վարչապետը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգին, ներդրված տեխնոլոգիաներին և հզորություններին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել  արտադրական գործընթացը որակյալ և արագ: Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ. հունվարին, արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. ապրիլից: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմել է 5.4 մլն եվրո: 2019-2020 թթ. արտադրված ելակի ավելի քան 95 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: 2019թ. մայիս-հունիս ամիսներին ընկերությունը հիմնել է ընդհանուր 1 հա մոշի և ազնվամորու ինտենսիվ այգի, որի արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. սեպտեմբերից: 2019-2020 թթ. արտադրանքի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: Չնայած համավարակային իրավիճակին՝ այս տարի պլանավորված արտադրական ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Ընկերությունն ունի 149 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 150000-200000 դրամ: Զարգացման ծրագրերի շրջանակում «Ռոք Բերի»-ն նախատեսում է հիմնել ևս 6 հա ելակի ջերմատուն, աշխատանքները կիրականացվեն 2021-2022թթ., ներդրումների ընդհանուր ծավալը՝ 6.5 մլն եվրո, նոր աշխատատեղ՝ 160: Տնօրենի խոսքով՝ ներդրումային ծրագիրը տարածաշրջանում ջերմատնային համալիրների արդյունավետ գործունեության լավ օրինակ է ծառայել, ինչի արդյունքում Կամարիսում 2021թ. կիրականացվեն 3 հա պղպեղի ջերմատան (3.7 մլն եվրո, 40 աշխատատեղ) և 1 հա ելակի ջերմատան (1.3 մլն եվրո, 30 աշխատատեղ) ներդրումային ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է արդյունավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ներդրումային ծրագրի իրականացումը՝ կարևորելով տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերը:

«Երեկ Գեղարքունիքի մարզում էլի այսպիսի օրինակ ունեցանք, այստեղ էլ ունենք՝ եռակողմ սուբվենցիա՝ Կամարիս համայնքը, «Ռոք Բերի» ընկերությունը և կառավարությունը միասին կառուցում են համայնքի ճանապարհը: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է այս եռակողմ համագործակցությունը լինել, որովհետև, ի վերջո, համայնքը, բիզնեսը, կառավարությունը և, ի վերջո, քաղաքացին, ով հարկերը վճարել է՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, պետք է գործընկեր լինեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կառուցողական, ստեղծարար շահերը համադրել, և դրանց վրա հիմնված հանրույթ ձևավորենք: Շատ տպավորված եմ», - ասել է վարչապետը:  

Շրջայցի ժամանակ մտքերի փոխանակություն է ծավալվել նաև համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման խնդրի շուրջ, որոնք, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ շատ չեն: Վարչապետը նկատել է, որ այսօր բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, և վերջին շրջանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետական աջակցության հնարավորությունները քննարկելիս հենց այս խնդիրն է բարձրացվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն էլ համարժեք քայլեր է իրականացնում կրթության համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

«Այն ստանդարտ մասնագիտությունները, որ մենք գիտենք,  առաջիկա 50 տարվա կտրվածքով չեն լինելու, և հակառակը, կան մասնագիտություններ, որոնք նոր ձևավորվում են: Պարզ է, որ գյուղատնտեսության ապագան սա է», - նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Գեղաշեն համայնք, հետևել ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը հիմնովին նոր կառուցված մանկապարտեզի տարածքն էր, որի բացումը, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին: Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, այն կառուցվում է առաջին անգամ: 4350 բնակիչ ունեցող Գեղաշենի նորակառույց նախակրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա 140 փոքրիկ։ Ներկայում ընթացքի մեջ են բակային հատվածի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:

Ապա վարչապետը ծանոթացել է Գեղաշենի մշակույթի կենտրոնում և երաժշտական դպրոցում իրականացվող աշխատանքներին. սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են այս հաստատությունների գազիֆիկացման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները: Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ, կա մարզադահլիճ, բարերարի հովանավորությամբ կառուցվում է նաև ժամանակակից գրադարան: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն 70/30 տոկոս մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով կառուցվում/նորոգվում է 14 մանկապարտեզ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}