Բայդենը պաշտոնապես հաստատվել է նախագահի դեմոկրատ թեկնածու
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես հաստատվել է երկրի նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից։ news.ru-ի հաղորդմամբ, նման որոշում կայացվել է կուսակցության ազգային համագումարում, որը տեղի է ունեցել Վիսկոնսինում օգոստոսի 18-ին առցանց՝ համաճարակի պատճառով։
Միացյալ Նահանգների նահանգներից և տարածքից կուսակցական պատվիրակությունները հայտարարել են փրայմերիզի արդյունքների մասին, ըստ որի Բայդենին հաջողվել է առավելագույն թվով ձայներ հավաքել կուսակցության պատվիրակներից:
Ընդհանուր առմամբ, Բայդենը ստացել է ավելի քան 3550 ձայն:
Օգոստոսի 20-ին նախագահի թեկնածուները, ամենայն հավանականությամբ, հանդես կգան պաշտոնական ելույթներով։ ԱՄՆ-ում ընտրություններըը կայանալու են նոյեմբերի 3-ին, հանրապետականների թեկնածուն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան