Իրավունք 09:58 19/08/2020 Հայաստան

Արա Գալոյան. հանցագործությունների քանակն աճել է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է.  «Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:

Հանցատեսակների շատ ոլորտներ պիտի, որ նվազում արձանագրեին: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում: 2020թ․ առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա համեմատ՝ 13 003-ը 2019-ի 12 250-ի համեմատ: Ընդ որում աճել են հաշվառվող բոլոր տեսակներով՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները:

Արտակարգ դրության հիմնական կարգախոսին հակառակ աճել են ոչ միայն հրազենի ու ռազմամթերքի կիրառմամբ հանցագործություները (54 դեպք՝ նախորդ տարվա 37-ի համեմատ), այլև ամենաերկար անվանումն ունեցող հանցագործությունների քանակը: Խոսքը «Հասարակական անվտանգության, հասարական կյանքի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների» մասին է:

Այս տարվա հուվար-հունիսի իրավախտում-դեպքերի քանակը 2 124 է, նախորդ տարվա 1 863-ի նկատմամբ: Մինչդեռ կիսամյակի 3.5 ամիսն անցավ արտակարգ դրության պայմաններում՝ երբ տնից դուրս գալիս անձ հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, իսկ պարեկային հսկողությունն ուժեղացված է: Բայց դրան հակառակ աճել է «խուլիգանություն» կոչվող հանցատեսակի քանակը՝ 168 դեպք նախորդ տարվա 129-ի դիմաց: Անգամ աճել է զենքի գործադրմամբ կատարված այս հանցատեսակի գրանցված քանակը (49-ը 36-ի դիմաց): Նույնիսկ խարդախության գրանցված դեպքերն են աճել․ 711՝ 594-ի դիմաց: Դժվար կլիներ հասկանալ, թե ինչ հետևանք ունեցան տանը մնալու կոչերը «Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հանցատեսակի վրա, եթե իրավախախտումների վիճակագրությունը կոշտ ու կոպիտ չարձանագրեր փաստերը: Այս հանցատեսակի գծով անցած տարի 99 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի՝ 166:

Անհավանական կարելի է գնահատել այն փաստը, որ տանը մնալու կոչերի, փողոցային հսկողության ուժեղացման կամ կարճ ասած՝ արտակարգ դրության պարագային անգամ գողությունների թիվն է աճել: 2019-ի առաջին կիսամյակում գողությունների 4 779 դեպք գրանցվել այս տարվա 1 972-ի դիմաց: Բայց հարկավոր է արձանագրել՝ վերջապես մոտեցանք մի հանցատեսակի, որն անկում է արձանագրել: Խոսքը բնակարանային գողությունների մասին է: Անցած հունվար-հունիսին բնակարանային գողությունների 710 դեպք էր գրանցվել: Հավանաբար այն պատճառով, որ տանը մնալու կոչերի ոչ մի իրավական հիմք չկար: Իսկ այս տարի կա: Ու 58 դեպքով նվազել է բնակարանային գողությունների քանակը: Շատ է դա, թե քիչ, հավանաբար քրեագետներն ու սոցիոլոգները գիտեն: Բայց իրավախախտումների նվազման մեկ տրամաբանական դեպք էլ կա արձանագրված: Դա հետևանքն է այն բանի, որ գարնան վերջում մոտ մեկ-մեկուկես ամիս մայրաքաղաքում երթևեկելը հաճելի զբաղմունք էր: Խցանումներ ու վթարներ համարյա չկային:

«Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» իրավախախտման այս տարվա քանակը 559 դեպք է նախորդի 685-ի դիմաց:
Բայց տվյալների հաջորդ խումբն այս տրամաբանությանը չի ենթարկվում: 2020-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց: Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար) դիմաց:

Ահա հակասությունը՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}