«Բարսելոնան» մարզիչ է գտել
Նիդեռլանդների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանը գնում է դեպի մասնագիտական աճ: Շուտով նա միանալու է «Բարսելոնա»-ին։ «Գազետա.ռու» ներկայացրել է կատալոնացիների ճամբարում սպասվող վերադասավորումները։
«Ես զանգ ստացա «Բարսելոնա»-ից, և համաձայնեցի միանալ թիմին։ Կարծում էի, որ այս ամառ կանցկացվի «Եվրո 2020»: Ես գոհ եմ հավաքականի հետ կապված իրողություններից: Հիմա սա է գլխավորը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Իմ պայմանագրում կա մի դրույթ, համաձայն որի ես կարող եմ լքել հավաքականը Եվրոպայի առաջնությունից հետո: Բայց հիմա այդ մասին մտածելու ժամանակը չէ»,- ասել է Ռոնալդ Կոեմանը։
Նշվում է, որ գարնանը Կոեմանը նշել էր՝ իր երազանքն է մարզել «Բարսելոնան».
«Հուսով եմ, որ ես հետագայում ևս հնարավորություն կունենամ դա անելու: Ամեն ինչ կախված կլինի արդյունքից և որպես մարզիչ իմ ունեցած հաջողությունից։ Մեծ փորձ է պետք այսպիսի թիմին մարզելու համար»:
Այդ պահից անցել է վեց ամիս: «Բարսելոնան» անցել է սարսափելի մրցաշրջան՝ 2014 թվականից ի վեր առաջին անգամ բաց թողնելով ազգային լիգան, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
«Ավելին միջազգային ասպարեզում թիմի տապալումը (Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիային» 2: 8 հաշվով պարտվելը) շուտ չեն մոռանա կատալոնացիների երկրպագուները։ Այս ամենը կապույտ նռնագույնների ճամբարում արտակարգ իրավիճակ է ստեղծել»,- գրում է թերթը։
Ըստ աղբյուրի, այժմ թիմի հույսը նոր մարզիչն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները