Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինիս խնդրել է՝ հորդորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Գերմանիան չմիջամտի հանրապետության ներքին գործերին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթի խոսքը։
Նա նշել է, որ Բելառուսի առաջնորդն այս փուլում Մերկելի հետ զրույցի անհրաժեշտություն չի տեսնում:
«Ավելին, նրանց միջև այդպիսի զրույցի արդյունքը, ամենայն հավանականությամբ, կարող է բացասական ազդեցություն ունենալ»,- ասել է Էյսմոնթը:
Նա հավելել է, որ Բելառուսը խնդրել է իր ռուս գործընկերոջը՝ ասել տիկին Մերկելին, որ Գերմանիան և ողջ Արևմտյան Եվրոպան չխառնվի Բելառուսի ներքին գործերին, ինչպես կատարվում է հիմա։
Բելառուսական կողմը Արևմուտքից խնդրել է չաջակցել հանրապետությունում իրավիճակը ապակայունացնողներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ առաջնորդները սկսել են Բելառուսի հարցով արտակարգ գագաթնաժողովը
- Չինաստանը դեմ է Բելառուսի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը
- Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ակցիայի մասնակից երրորդ զոհի մասին
- Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան