ԵՄ առաջնորդները սկսել են Բելառուսի հարցով արտակարգ գագաթնաժողովը
ԵՄ 27 պետությունների ղեկավարները վիդեոկոնֆերանսի ձևաչափով սկսել են արտակարգ գագաթնաժողով: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենթ Լեյթսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ գագաթնաժողովը նախաձեռնել են Լեհաստանն ու Լիտվան։
«Բելառուսում ԵՄ առաջնորդների տեսադիտարկումն սկսվել է», - իր թվիթթերյան էջում գրել է Լեյթսը։ Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում:
Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կոչ կանեն Բելառուսի ղեկավարությանը՝ կատարել ժողովրդի կամքը:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը
- ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան