Եվրոպայում զբոսաշրջիկները COVID-19- ի կրկնակի թեստ կանցնեն
Կորոնավիրուսի նոր բռնկումները նորից սպառնում է Եվրոպայում զբոսաշրջության ոլորտին: Փորձագետները քննարկում են մուտքի նոր սխեմաները, ինչպիսին է COVID-19- ի կրկնակի թեստերի անցկացումը բոլոր ճանապարհորդների համար։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ անցյալ շաբաթվա վերջին գերմանացի և բրիտանացի զբոսաշրջիկները ստիպված են եղել չեղարկել իրենց որոշ այցեր։ Գերմանիայի կառավարությունը Իսպանիան (բացառությամբ Կանարյան կղզիներ) դասակարգել է որպես ռիսկային երկիր։
Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիան ևս Իսպանիան դասակարգեց որպես ռիսկային երկիր և սահմանեց պարտադիր 14-օրյա կարանտին՝ այս երկրից վերադարձողների համար: Նշվում է, որ օգոստոսի 15-ից կարանտինի սահմանափակումներն ուժի մեջ են մտել Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մոնակոյից և Մալթայից ժամանողների համար։
ԵՄ կենտրոնակայանից հայտնել են, որ սահմանների փակումը և ճանապարհորդության սահմանափակումները խոչընդոտում են Եվրոպայում տնտեսության վերականգնմանը:
Ըստ աղբյուրի, այժմ քննարկվում է կորոնավիրուսի կրկնակի փորձարկման սխեմա մտցնելը, որն, օրինակ, Իսլանդիայում կգործարկվի օգոստոսի 19-ից: Իսլանդիա ժամանած քաղաքացիներից կպահանջվի հնգօրյա ինքնամեկուսացում և երկու կորոնավիրուսային թեստ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան