Մալիի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կեյտան հայտարարել է իր հրաժարականի մասին ապստամբերի կողմից նրա ձերբակալությունից հետո։
«Ես որոշել եմ վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում։
Հիշեցնենք, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարձաններում տեղակայված բանակային ստորաբաժանումներն ապստամբել էին։ Ապստամբերի հիմնական պահանջն էր՝ կառավարության հրաժարականը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը և Արևմտյան Աֆրիկայի երկրները դատապարտել են ռազմական հեղաշրջումը և կոչ են արել կանխել բռնությունը և պահպանել երկրի ամբողջականությունը: Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը, որը ներառում է 15 երկիր, որոշել է փակել բոլոր սահմանները, ինչպես նաև դադարեցնել տնտեսական գործարքները Մալիի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան