Տիխանովսկայան դիմել է եվրոպական երկրներին
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Եվրախորհրդին: «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ նա եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
«Մարդիկ, ովքեր դուրսն են եկել փողոց իրենց ձայնը պաշտպանելու համար, խստորեն ծեծի են ենթարկվել, բանտարկվել, խոշտանգվել ռեժիմի կողմից։ Հարյուրավոր վիրավորներ կան, առնվազն երկու մարդ մահացել է: Այսպիսին է վիճակը Եվրոպայի կենտրոնում»,- նշել է քաղաքական գործիչը:
Ըստ նրա հայտարարության, երկրի ազգային համակարգող խորհուրդը կարող է արդար և ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնել՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի, վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոս, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ՝ 10,12 տոկոսով: Ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները. Ընտրություններից հետո Տիխանովսկայան մեկնել է Լիտվա:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ակցիայի մասնակից երրորդ զոհի մասին
- Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը
- Ցուցարար բժիշկները հեռու են մեծամասնություն լինելուց. Բելառուսի առողջապահության նախարար
- Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան