19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել
Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք, առողջացել է 244 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, մահացել է 1082 մարդ, որից 249-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
- 15.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 186 նոր դեպք է գրանցվել
- 14.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
- 13.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
- 11.08.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան