Քաղաքական 09:03 19/08/2020 Աշխարհում

Սասունյան. Զգուշավոր լավատես եմ՝ նախագահական ընտրություններում Բայդեն-Հարիս զույգի հաջողության վերաբերյալ

2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։ Թե ում պետք է ընտրենք նոյեմբերի 3-ին որպես նախագահ և փոխնախագահ, խիստ վիճահարույց թեմա է: Գոյություն ունեն ուժեղ և բուռն զգացմունքներ՝ կողմ կամ դեմ Բայդենին և Թրամփին, որոնք հաճախ արտահայտվում են կոպիտ ու վիրավորական խոսքերով:

Հաշվի առնելով նախագահ Թրամփի թուրքամետությունը, գոյություն չունեցող դիրքորոշումը հայկական հարցերում և նրա անկայուն պահվածքը, ես որոշել եմ քվեարկել Բայդեն-Հարիս թեկնածուական զույգի օգտին։ Այդպես վարվելու դրդապատճառը ոչ միայն նրանց թեկնածությունների արժանիքներն են, այլ առավելապես Թրամփ-Փենս զույգի անհաջողությունները։ Հետևաբար, հօգուտ Բայդեն-Հարիս զույգին քվեարկելը, անշուշտ, քվեարկություն է ընդդեմ Թրամփի և Փենսի: Չորս տարի առաջ ես չէի քվեարկել ոչ Թրամփի, ոչ էլ Հիլարի Քլինթոնի օգտին՝ հաշվի առնելով իմ լիակատար հիասթափությունը երկու թեկնածուներից: Այնուամենայնիվ, այս անգամ չեմ կարող չեզոք մնալ, քանի որ Թրամփի կառավարման ևս չորս տարիները կլինեն Միացյալ Նահանգների ժողովրդավարության և աշխարհի հետ ամերիկյան հարաբերությունների կործանումը։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել պատանդ պահվել ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան փոքրամասնության կողմից, ում վրա հիմնվում է Թրամփը: 2016 թվականին ընտրիչների կոլեգիան փրկեց Թրամփին՝ չնայած նա 3 միլիոն ձայն պակաս էր հավաքել, քան Հիլարի Քլինթոնը։
Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա հաշվի առնելով հայ համայնքի հիասթափությունը ԱՄՆ նախկին նախագահների նախընտրական շռայլ խոստումներից, որոնք անտեսվել են նրանց ընտրվելուց հետո, ես լավատես չեմ, որ այն ինչ խոստացել է Բայդեն-Հարիս զույգը, կիրագործվի նրանց ընտրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, մենք բազմիցս ականատես ենք եղել Թրամփի սիրալիր հարաբերությանը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը մոտ ժամանակներս չի ավարտվի:

Սակայն թուրք ղեկավարները բավականաչափ խելացի են՝ ընտրություններից հետո Բայդեն- Հարիսին իրենց կողմը թեքելու համար, ինչպես դա արել են Թրամփի և նախորդ շատ այլ նախագահների դեպքում: Սա կլինի վճռական ճակատամարտ թուրք և հայ լոբբիստների միջև, որը ցավալիորեն բազմիցս Թուրքիան է շահել:

Նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
2019 թ․ սեպտեմբերի 16-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված իր նամակում նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց․ «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1․5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և իրենց տներից 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, որոնց հիշողությունը բթացել է ողբերգությունից:  Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»։

Թեև սա շատ սատարող հայտարարություն է, սակայն Բայդենը իր տեքստից դուրս էր թողել Հայոց ցեղասպանության ոճրագործի՝ Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի անունը։
Որպես սենատոր՝ Բայդենը վաղուց է սատարում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր բանաձևերի, սակայն երբ նա փոխնախագահ էր, նախագահ Բարաք Օբաման խափանեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը՝ խախտելով իր բազմակի քարոզչական խոստումները: Դրա փոխարեն, Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար Օբաման բազմիցս օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը, որը պատճենվել է նախագահ Թրամփի կողմից վերջին չորս տարիներին։ Զավեշտալի է, որ երկու նախագահները տարակարծիք են գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ բացառությամբ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու իրենց համաձայնության:

Որպես ԱՄՆ սենատոր՝ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը 2019 թ․ սեպտեմբերի 16-ին նամակ է հղել Ամերիկայի հայկական համագումարին՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարիսը գրել է. «Ես հպարտ եմ, որ համահեղինակ եմ Սենատի թիվ 150 բանաձևի, որն ապահովում է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով արտացոլի և ընդունի Հայոց ցեղասպանության սարսափները: Երբ խոսք է գնում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, մենք երբեք չենք կարող լռել․ մենք միշտ պետք է խոսենք անցյալի տհաճ ճշմարտությունների մասին, որպեսզի չկրկնենք այն»:
Հաշվի առնելով անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը՝ հայկական հարցերն այլևս չեն սահմանափակվում Հայոց ցեղասպանության վերահաստատմամբ: Կան նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են`ավելի մեծ քանակությամբ արտաքին օգնության տրամադրումը Հայաստանին ու Արցախին, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավումը, Արցախի Հանրապետության անկախության սատարումը, և Թուրքիայի վրա ճնշում գործադրելը` Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Սրանք հիմնախնդիրներից մի քանիսն են, որոնց վերաբերյալ ամերիկահայերը պետք է պահանջեն Բայդեն-Հարիս զույգից, որ ամուր դիրքորոշում որդեգրեն՝ նախքան նրանց սատարելը նախագահի և փոխնախագահի համար։

«Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չինարը 2020 թ. օգոստոսի 12-ին գրել է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթում՝ նկարագրելով Բայդենի բացասական տեսակետները Թուրքիայի վերաբերյալ.
« – Նա դեմ է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում միջուկային զենք պահելուն:
– Նա դեմ է Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում և հայտարարել է, որ ԱՄՆ-ը դավաճանել է YPG/PKK-ին [«Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»/«Քրդական բանվորական կուսակցություն»]։
– Նա հայտարարություններ է արել Թուրքիայում մամուլի ազատության և մարդու իրավունքների մասին մտահոգությունների վերաբերյալ:
– Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է մեկուսացվի արևելյան Միջերկրական ծովում իր դաշնակիցների հետ համագործակցությունից:
– Նա պաշտպանում է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների դուրսբերումը, հակառակ դեպքում պատժամիջոցներ է պահանջում:
– Նա ոչ մի հայտարարություն չի արել «Գյուլենի ահաբեկչական խմբավորման» (FETÖ) մասին կամ դրա անդամներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ, իսկ նրա փոխնախագահության շրջանում ոչինչ չի արվել այս հարցի ուղղությամբ:
– Նա քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը:
– Նա ասել է, որ կճանաչի այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը»:

Այս պահից մինչև 2020-ի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը, հետագա հոդվածներում շատ ավելին կա ասելու Բայդենի և Թրամփի ու նրանց դիրքորոշումների մասին հայկական և թուրքական հարցերի վերաբերյալ»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}