Մինսկում մահացել է ևս մեկ ցուցարար
Մինսկում, հիվանդանոցում, մահացել է Բրեստից 43-ամյա Գենադի Շուտովը, ով օգոստոսի 11-ին հրազենային վնասվածք էր ստացել գլխի հատվածում: Այս տեղեկությունը հայտնում է TUT.BY- ն՝ հղում անելով քաղաքացու հարազատներին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվել էր ցույցերի մասնակիցների երեք մահվան դեպքի մասին:
Մահացածի ընտանիքը երկու օր փնտրել է Շուտովին: Ի պատասխան հարազատների հարցումների, ականատես վկաներն ասել են, որ կրակել են նրա վրա, հավանաբար շենքի տանիքից, երբ նա ուղղակի քայլել է:
Ընտանիքը պարզել է, որ նրան նախ տեղափոխել են Բրեստի տարածաշրջանային հիվանդանոց, այնուհետև ուղղաթիռով հասցրել են Մինսկ: Նա մահացել է օգոստոսի 19-ի առավոտյան:
Բելառուսի ՆԳՆ-ն նախկինում հաստատել էր, որ Բրեստում, օգոստոսի 11-ի երեկոյան, ոստիկանությունը հրազենային կրակ է բացել ցուցարարների վրա, և մեկ մարդ վիրավորվել է: Կրակը բացվել է ագրեսիվ տրամադրված մարդկանց ուղղությամբ, որոնց ձեռքերին եղել են երկաթյա ձողեր, որոնք չեն ենթարկվել կանգնելու նպատակով օդում արձակված նախազգուշական կրակոցներին:
Ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր 19-ամյա ցուցարարի մահը, որը վրա էր հասել Մինսկում օգոստոսի 16-ին արտասահմանյան մեքենայով վրաերթի հետևանքով: Գոմելում օգոստոսի 9-ին, հիվանդանոցում մահացել էր 25-ամյա մի տղամարդ, որին ձերբակալել էին և որի զգացողությունը վատացել էր ոստիկանական մեքենայում: Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Մինսկում սպանվել էր 34-ամյա Ալեքսանդր Թարայկովսկին: Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը խոստացել է զբաղվել ոստիկանության կողմից ուժի չարաշահման դեպքերով:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ակցիայի մասնակից երրորդ զոհի մասին
- Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
- ԵՄ դեսպանները ծաղիկ են խոնարհել Մինսկում ցուցարարի զոհվելու վայրում
- Մինսկի բնակիչները ծաղիկներ են խոնարհում՝ ցուցարարի մահվան վայրում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա