Վանեցյան. Արցախի վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է
Արցախ կատարած աշխատանքային այցի ավարտին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է ունեցել «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ, խոսել այցի բուն նպատակի, ինչպես նաեւ արցախյան քաղաքական ուժերի, Արցախի հոգևոր առաջնորդի, Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ հանդիպումների և այլ խնդիրների շուրջ։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Քննարկումների առանցքային խնդիրներից է եղել արցախյան հակամարտության կարգավորումը, որի շրջանակում մենք ներկայացրել ենք մեր կուսակցության դիրքորոշումը, և կարող եմ փաստել, որ մեր կուսակցության և Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտեցումն այս խնդրի շուրջ միակամ է. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքննելի է, իսկ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Արցախի վերաբնակեցման ծրագրին՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ դա համահայկական խնդիր է, որին պետք է ակտիվ մասնակցություն ունենան թե՛ հայաստանցիները, թե ՛ արցախցիները և թե սփյուռքի մեր հայրենակիցները։
«Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, իսկ ավելի հստակ՝ ապաշնորհ բանակցային գործընթացի կամ դրա բացակայության արդյունքում Ադրբեջանի կողմից ի հայտ է եկել մի կեղծ եզրույթ՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», և այդ տեսանկյունից վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ և օրակարգային խնդիր դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցության այցն Արցախ ամփոփվել է Պարգև սրբազանի հետ հանդիպմամբ
- Հանդիպել են Արթուր Վանեցյանը ու Վիտալի Բալասանյանը
- Վանեցյան. Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ
- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղում է
- Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները
- «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան