Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել
Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել՝ հրուշակեղենի գործարանում անսարքության պատճառով: Այս մասին հայտնել է UPI տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Շվեյցարիայի շոկոլադի Lindt & Sprüngli գործարանը երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին հաստատել է, որ օդափոխության համակարգի խափանման պատճառով կակաոյի փոշին է տարածվել Օլտեն քաղաքում:
Ըստ «Լենտա ռու»-ի, գործարանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ուժեղ քամին հրուշակեղենի բաղադրիչը տարածել է հարևանությամբ գտնվող շրջաններ: Գործարանի աշխատակիցները շեշտել են, որ կակաոյի փոշին վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար: Օդափոխման համակարգն արդեն ամբողջությամբ վերականգնվել է: Lindt & Sprüngli- ն խոստացել է ծածկել տրանսպորտային միջոցներից և բնակելի վայրերից կակաոյի փոշին մաքրելու բոլոր ծախսերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեղին ծովում ուժեղ փոթորկի պատճառով Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղացել է ծովային կենդանիների՝ ութոտնուկների, ծովախեցգետինների և ծովային աստղիկների անձրև: Չինաստանի օդերևութաբանական վարչությունը հաստատել էր, որ ցամաքում շատ ծովային կյանքեր են հայտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում