ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի՝ բելառուս ժողովրդին օգնելու համար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենն ասել է, որ Բելառուսին տրվող եվրոպական օգնությունը կբաշխվի այնպես, որ միջոցները բաշխվեն ոչ թե «իշխանություններին, այլ ժողովրդին», փոխանցում է «Գազտեա.ռու»-ն։
Նա նշել է, որ 2 միլիոն եվրո կուղղվի «բռնաճնշումների զոհերին» աջակցելու համար:
Նշվում է, որ Եվրամիությունը չի ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները և խոստացել է պատժամիջոցներ կիրառել բռնության և կեղծիքների համար պատասխանատու անձանց դեմ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ավելի ուշ գործադուլ է սկսվել երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում, աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ և դադարեցրել ցույցերի ընթացքում ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին
- ԵՄ առաջնորդները սկսել են Բելառուսի հարցով արտակարգ գագաթնաժողովը
- Չինաստանը դեմ է Բելառուսի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը
- Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ակցիայի մասնակից երրորդ զոհի մասին
- Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը
- Ցուցարար բժիշկները հեռու են մեծամասնություն լինելուց. Բելառուսի առողջապահության նախարար
- Բելառուսի շաքարի գործարանների աշխատակիցները դուրս են եկել համերաշխության երթերի