Թուրքիայում 700 ուժայինի մասնակցությամբ մեկնարկել է օպերացիա՝ ընդդեմ ՔԲԿ-ի
Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությունը 700 ուժայինի մասնակցությամբ մեկնարկել է «Yıldırım-6 Karacehennem» օպերացիան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է ermenihaber-ը։
Նշվում է, որ տվյալ օպերացիան իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ռազմագործողության նպատակն է PKK-ին «վերջնականապես դուրս հանել Թուրքիայի տարածքից և վնասազերծել քուրդ զինյալներին»:
Գործողությունների մասնակիցների թվում կան նաև ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայիններ:
Մինչ այդ Թուրքիայի տարածքում PKK-ի դեմ իրականացված «Yıldırım-1-5» օպերացիաների ընթացքում թուրք ուժայինները 22 քուրդ զինյալի են սպանել: Գործողությունների արդյունքում ոչնչացվել են զինյալների թաքստոցները, զինապահեստները և առգրավվել են բազմաթիվ զենք-զինամթերք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան