«Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է
Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում ՝ 6,35%։ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 8,73%-ը, Վրաստանում ՝ օգտատերերի 13,87%-ը, իսկ Ադրբեջանում ՝ 8,39%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ աշխարհում ամենից շատ ֆիշերներն ապրիլ–հունիսին գրոհել են Վենեսուելայում գտնվող օգտատերերի վրա ՝ 17,56%, այն դեպքում, որ անցյալ տարվա «առաջատար» Հունաստանում այդ ցուցանիշը կազմել է 26,20%:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդմամբ, 2020 թվականի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը կանխել է օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 106 337 531 փորձ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է գրեթե 130 մլն:
Այս տարվա ապրիլ-հունիսին ֆիշերները հատկապես ակտիվորեն օգտագործել են COVID-19 համավարակի թեման։ Օրինակ՝ նամակների և ծանրոցների առաքման համար պատասխանատու կազմակերպությունները շտապել են ստացողներին տեղեկացնել հնարավոր ուշացումների և սխալների մասին։ Հենց նման նամակներ են սկսել կեղծել խարդախները. զոհին առաջարկվել է բացել ներդրվածքը, որպեսզի պարզի պահեստի հասցեն, որտեղից կարելի է վերցնել մինչև նշանակման վայր չհասած առաքանին։ Բանկային ֆիշինգային գրոհները հաճախ իրականացվել են նամակների միջոցով, որոնցում վարկային կազմակերպությունների հաճախորդներին առաջարկվել են տարբեր արտոնություններ և բոնուսներ։ Ակտիվորեն շահագործվել է նաև համավարակի հետ կապված փոխհատուցման և օգնության թեման։
Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանում վնասաբեր ԾԱ-ն ավելի հաճախ հանովի կրիչների միջոցով է ներթափանցում սարքեր
- «Կասպերսկի». Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին
- Կասպերսկի. Չարագործները վնասաբեր ծրագրեր են տարածում Netflix-ի սերիալների անվան տակ
- «Կասպերսկի». Բրազիլական բանկային վնասաբեր ծրագրերն աշխարհով մեկ գրոհում են օգտատերերին
- «Կասպերսկի». Վտանգավոր Rovnix բութկիտը շահարկում է COVID-19-ի թեման
- «Կասպերսկի». Չարագործները Google Analytics-ն օգտագործում են առցանց խանութներում վճարային տվյալներ հավաքելու համար
- «Կասպերսկի». Ինչպե՞ս կարող են գեյմերները չպարտվել տրոյացի-ստիլերների դեմ «խաղում»
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին