«Հայրենիք» կուսակցության այցն Արցախ ամփոփվել է Պարգև սրբազանի հետ հանդիպմամբ
Ավարտվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ու կուսակցության խորհրդի անդամների եռօրյա աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայրենիք»-ի պատվիրակության վերջին կանգառը եղել է Դադիվանքը: Վանական համալիրում կուսակցության ներկայացուցիչներին հյուրընկալել են Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Բարձր գնահատելով սրբազան հոր դերակատարումն ինչպես Արցախի գոյամարտում, այնպես էլ հաղթանակի կերտման գործում՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ հայկական երկու հանրապետությունների սահմաններն անառիկ են հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր պետական շահը համարում են գերագույն արժեք՝ դրան ստորադասելով ցանկացած այլ աշխարհիկ գործոն։
Արցախի հոգևոր առաջնորդը վստահեցրել է, որ հայկական կողմի հաղթանակներն անդիմադրելի են, քանի որ Արցախում հայրենիքի պաշտպանության խնդրի շուրջ ձեւավորվել են միասնական եւ անհողդողդ համոզմունքներ։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպել են Արթուր Վանեցյանը ու Վիտալի Բալասանյանը
- Վանեցյան. Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ
- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղում է
- Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները
- «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը