Եթե Քլոյանի հայրը 30 միլիոնը շպրտի երեսիս, խոստանում եմ այն բաժանել պայմանագրայիններին. Խաչատրյան
«Այս խնդիրն առաջացավ, երբ զոհված զինծառայողների ծնողները դիմեցին համակարգող խորհուրդ, որ մենք Կառավարությանը ներկայացնենք չափորոշիչ, որը կկիրառվի զոհվածի ընտանիքի նկատմամբ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն՝ ընդդեմ սևազգեստ մայրերի հայցին։
Նա նշեց, որ իրենք երբեք գումարային առումով չեն սակարկել և ասել՝ մեզ 30 միլիոն դրամ տվեք:
«Մենք ասել ենք, որ սահմանը պահելիս զոհվածների ընտանիքների դեպքում կիրառվեն նույն չափորոշիչները, որոնք կիրառվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 1-ին մահացածների ընտանիքների նկատմամբ։ Մեր այդ ասածը դարձավ քարկոծման առիթ: Այսօր այս հարցով երկրորդ դատական նիստն է: Հիմա մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, որ Խլղայան Սաթիկին դատի չի տվել, բայց ասել է, որ գալու է դատարան և այդ 30 միլիոնը շպրտի տիկին Մարգարիտայի երեսին: Ես խոսք եմ տալիս, որ եթե գա և շպրտի, այդ 30 միլիոնը բաժանելու եմ մեր սահմանը պահող պայմանագրայինների ընտանիքներին», - շեշտեց Մարգարիտա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան