Ուզբեկստանի քաղաքացիները փորձել են գողանալ ՌԴ կառավարական կապի մալուխները
Մի քանի օր առաջ Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայության (ՊԴԾ) հատուկ կապի բաժնի ինժեներները մասնագիտացված մալուխային գծերից մեկում արձանագրել էին կապի ընդհատում: Դրա մասին ազդանշանն անմիջապես ստացվել է հերթապահի կառավարման վահանակի վրա: Նման խնդիրները միշտ պահանջում են անհապաղ միջամտություն և երբեք չեն մնում աննկատ: Ինժեներները ոստիկանությանը հայտնել են կապի խզման մասին: Դեպքի վայր ժամանած օպերատորները պարզել են, որ կապի ընդհատումը հանցագործների ձեռքի գործն է: Անհայտ անձինք կտրել են հատուկ նշանակության մալուխի մի մասը և փորձել են այն հափշտակել:
Ոստիկանությունը տաք հետքերով գողերին հայտնաբերել է գողության վայրից բառացիորեն մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հանցագործներն ավարը տեղափոխում էին «Chevrolet» մակնիշի միկրոավտոբուս, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալեց:
«Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայության հատուկ կապի ծառայությանը պատկանող մալուխը գողանալու և մեքենայի մեջ բեռնելու փորձ կատարելու ժամանակ ձերբակալվել են 24-ից 32 տարեկան Ուզբեկստանի Հանրապետության չորս քաղաքացի: Քննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածներից երկուսը մտել են Ռասկովա փողոցի վրա գտնվող կապի դիտահորերը և այնտեղից գողացել 231 մետր մալուխ: Հանցագործների գործողությունից ընդհանուր վնասը կազմել է 168.682 ռուբլի »,- «Կոմսամոլսկայա պրավդա»-ին ասել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Ներկայումս ոստիկանությունը ստուգում և հաստատում է դեպքի բոլոր մանրամասները:
Ռուսաստանի ՊԴԾ հատուկ կապը - Ռուսաստանի ՊԴԾ կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է կառավարական, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի կապի աշխատանքները: