Չինաստանը դեմ է Բելառուսի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը
Չինաստանը դեմ է, որ ինչ-որ արտաքին ուժ Բելառուսի հասարակության մեջ պառակտում և անկարգություններ հրահրի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:
«Չինաստանը և Բելառուսը կապված են ռազմավարական համապարփակ գործընկերությամբ, մենք վստահում ենք միմյանց և համատեղ զարգացնում ենք փոխշահավետ համագործակցություն: Մենք հարգում ենք զարգացման ուղին, որը բելառուս ժողովուրդն ընտրել է իր երկրի իրավիճակին համապատասխան, մենք նաև հարգում ենք իրենց ջանքերը՝ պաշտպանելու սեփական անկախությունը, ինքնիշխանություն, անվտանգություն և զարգացումը»,- ասել է դիվանագետը:
Ըստ նրա, չինական կողմը նույնպես ուշադիր հետևում է ստեղծված իրավիճակի զարգացմանը. «Որպես լավ ընկեր և գործընկեր, մենք չենք ցանկանում քաոս տեսնել Բելառուսում, մենք դեմ ենք, որ արտաքին ուժերը Բելառուսի հասարակության մեջ ստեղծեն պառակտում և անկարգություններ»:
Բելառուսում քաղաքացիների զանգվածային բողոքի գործողությունները սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո, որոնցում վեցերորդ անգամ հաղթեց Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ըստ ԿԸՀ-ի, նա հավաքեց ձայների 80,1% -ը: Առաջին օրերին ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնած ցուցարարների գործողությունները ճնշվել էին անվտանգության ուժերի կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: Այնուհետև իրավապահ մարմինները դադարեցին ցրել հավաքները և ուժի կիրառումը:
Ըստ պաշտոնական տվյալների, առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6.700 մարդ: Ինչպես հայտնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ ավելի քան 120 իրավապահ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկեք ցուցարար զոհվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան